Create New Playlist

Add a cover pic of your own choice

(Optional)

Name

AI Cover Generator

4 credits

Not enough credits (0/4).

Logout

Are you sure you want to Logout?

Close

Անմոռանալի Ուղևորություն 2 by Vanik

SongGPT
Անմոռանալի Ուղևորություն 2 by Vanik - Folk,both vocals music cover art

Անմոռանալի Ուղևորություն 2

Folk,both vocals

0:003:42
Lyrics
Description
(verse)
Գանձայի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 հանրային դպրոցի կոլեկտիվը հունիսի 14_ին անմոռանալի ուղևորություն ունեցավ Լոռու մարզում։
Մեր առաջին կանգառը Սուրբ Հովհաննես մատուռն էր՝ բարձր բլրի գագաթին,
որից վեր այլևս ոչինչ չկար՝ միայն երկինք ու խաղաղություն։
(chorus)
Ճանապարհն ինքնին փոքրիկ ուխտագնացություն էր,
հաղթահարեցինք բարձրությունը քայլ առ քայլ,
շունչ առնելով սարի մաքուր օդից,
ու վայելելով աննկարագրելի բնությունը։
(verse)
Մատուռի շրջակայքը զարդարված էր բազմաթիվ խաչքարերով,
ամեն մեկն իր պատմությունն ու օրհնությունը բերելով։
Մոմերը վառեցինք հոգու տաքությամբ,
աղոթեցինք մեր մտքում պահած բոլոր բարի ցանկությունների համար։
(chorus)
Այնտեղից ներքև իջնելիս բնությունն էլ էր կարծես օրհնում մեր վերադարձը,
շաղախված սարերի կանաչով ու թռչունների երգով।
(bridge)
Դրանից հետո ուղևորվեցինք Գյումրի,
այցելեցինք Հովհաննես Շիրազի տուն-թանգարան,
լսեցինք նրա հուզիչ կենսագրությունը՝ լցված ցավով,
sերը ու անմար խոսքերով։
(chorus)
Քայլեցինք քաղաքի այն տեղերով,
որոնք անմահացել են հայկական ֆիլմերում,
մտանք 7 Վերք եկեղեցի՝ վառելով մեր հավատքի կրակը այնտեղ ևս։
(verse)
Հիացանք նաև Սև Ամրոցի շինարվեստով՝
kանգնած հպարտորեն դարերի մեջ։
Օրը եզրափակվեց համեղ ու ջերմ ճաշկերույթով՝
tպավորությունների կենդանի քննարկումներով։
(chorus)
Մեր այս գեղեցիկ տուրը կազմակերպվել էր խնամքով ու մեծ սիրով՝
Արեգնազ Լուլուկյանի գլխավորությամբ։
Մոտ 30 հոգով միասին ապրեցինք մի օր,
որն արժե դեռ երկար հիշել։